Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կհեռանա՞ Լավրովը

Կհեռանա՞ Լավրովը
24.03.2018 | 12:45

Ռուսական մամուլն ակտիվորեն քննարկում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնարավոր պաշտոնանկության հարցը։ Նոր ԱԳ նախարարի թեկնածուների թվում հաճախ նշվում է Դմիտրի Պեսկովի անունը: «Ռաշա Թուդեյին» տված հարցազրույցում Պեսկովն անդրադարձել է արտաքին քաղաքական ոլորտին առնչվող հարցերի: Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների վերաբերյալ նա ասել է, թե Ռուսաստանն ու նախագահ Պուտինը ցանկանում են կարգավորել հարաբերությունները որքան հնարավոր է:

«Մենք հուսով ենք, որ լավ կլինի։ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսության պահպանման լուրջ անհրաժեշտություն կա: Երբ կան այնպիսի լուրջ հակամարտություններ, ինչպիսիք են սիրիականը կամ կորեականը, Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունն անհրաժեշտ է»,- ասել է Պեսկովը, հույս հայտնելով, որ ԱՄՆ ու ՌԴ նախագահներն ուշ թե շուտ կհանդիպեն ու կքննարկեն բոլոր հարցերը։

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ