Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ում գրել է. «ԵՄ-ի 27 երկրները (առանց Մեծ Բրիտանիայի) հաստատեցին Brexit-ից հետո ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների շուրջ բանակցությունների բազային սկզբունքները»:
Տուսկը մանրամասներ չի ներկայացրել: Հայտնի է, որ Բրյուսելը մտադիր է երկրորդ փուլում կենտրոնանալ երեք հիմնական թեմաների վրա՝ ազատ առևտրի առավելագույն լայն գոտու ստեղծում, ԵՄ-ի և ՄԵծ Բրիտանիայի քաղաքացիների հավասար սոցիալական նորմաների ապահովում, պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում` ահաբեկչությունից պաշտպանվելու համար: