ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արտյոմ Կոժինն ափսոսանք է հայտնել, որ Եվրամիությունը հետևել է Մեծ Բրիտանիայի օրինակին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով ռուսական կողմին մեղադրելու հարցում:
«Մարտի 22-ին՝ Եվրախորհրդի նիստում, Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ընդունված հայտարարությունն ափսոսանք է առաջացնում։ ԵՄ կողմից օգտագործված ձևակերպումը, որով պատահածի պատասխանատվությունը վերագրվում է Ռուսաստանին միայն այն հիմքով, որ չկա այլ ճշմարտանման այլընտրանք, ըստ էության, չհիմնավորված մեղադրանք է»,- հայտարարել է նա: