Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կառլա Բրունին հրապարակավ պաշտպանել է ամուսնուն

Կառլա Բրունին հրապարակավ պաշտպանել է ամուսնուն
24.03.2018 | 12:57

Երգչուհի, նախկին մոդել Կառլա Բրունի-Սարկոզին հրապարակավ պաշտպանել է ամուսնուն՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ում մեղադրանքներ են ներկայացվել: «Ես հպարտանում եմ քեզնով, իմ սե՛ր, դու շիտակ ես, իրավացի, ուժեղ: Ես հպարտանում եմ՝ տեսնելով, անկախ ամեն ինչից, ինչ արժանապատվորեն ես քեզ պահում»,- իր ինստագրամյան էջում գրել է Բրունին:


Գրառումը հրապարակվել է ֆրանսերենով, իտալերենով ու անգլերենով:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ