Սերժ Սարգսյանի ամենավատթարագույն շրջանը սկսվելու է վարչապետի պաշտոնը ստանձնելու օրվանից` «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ հիշեցնելով Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքերը՝ սուգը հավերժ է, երբ չկա պայքար: Նրա կարծիքով՝ սա այն դեպքն է, որ անիմաստ է քննարկումներ անել․ «Ինչին կհասնենք, չենք հասնի, անպայման պետք է պայքարել»:
Կարապետյանը համոզված է, եթե ֆորս մաժորներ չլինեն, լայնածավալ բռնի ուժ չի կիրառվի, գուցե մարդկանց ձերբակալեն, բայց ակնհայտ է Հայաստանում մարդիկ այսպես ապրել այլևս չեն կարող: