Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ուժեղ քամուց վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, ծառեր

Ուժեղ քամուց վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, ծառեր
25.03.2018 | 10:55

Այսօր ժամը 20-ի դրությամբ 8 դեպքում քամուց վնասվել են ծառեր, որից 7-ը՝ Երևանում, մեկը՝ Արագածոտնի մարզում, 67 դեպքում՝ շինությունների տանիքներ, այդ թվում 25-ը՝ Երևանում, 6-ը՝ Արագածոտնի, 2-ը՝ Արմավիրի, 6-ը՝ Արարատի, 2-ը՝ Կոտայքի, 2-ը՝ Գեղարքունիքի, 14-ը՝ Լոռու, 9-ը՝ Շիրակի և 1-ը՝ Տավուշի մարզերում:


10 դեպքում վնասվել են շինությունների կոնստրուկցիոն տարրեր (Երևանում), 4 դեպքում՝ այլ իրեր (3-ը՝ Երևանում, 1-ը՝ Լոռու մարզում): Ընդհանուր վնասվել է 5 ավտոմեքենա, որից 2-ը` Երևանում, 3-ը՝ Լոռու մարզում:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ