ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցները բացասական ազդեցություն են գործում, սակայն եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների հարցում որոշիչ դերակատարություն չունեն:
Պեսկովը վստահեցրել է, որ ինտեգրման գործընթացներում նկատելի է դրական մեծ դինամիկա: Նրա փոխանցմամբ՝ նախագահ Պուտինը մեծ ուշադրություն է հատկացնում այդ խնդրին և այն համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություն: «Նախագահը նախկին խորհրդային տարածքում ինտեգրման գործընթացների հետագա խորացման վճռական կողմնակից է»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը: