Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպական 20 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին

Եվրոպական 20 պետություն պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին
25.03.2018 | 10:57

Մինչև 20 եվրոպական երկիր պատրաստվում է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ` գրում է The Times-ը:

Արտաքսումների «աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի. մարտի 26-ին նախատեսված է 4 շաբաթով հետ կանչել ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին։ Արտաքսման «համակարգված շարքին» կարող են մասնակցել Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդերլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Եվրամիության առաջնորդները համաձայնել են Մեծ Բրիտանիայի հետ, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատասխանատվություն է կրում Սկրիպալի թունավորման համար։

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ