Իտալիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ է ընտրվել Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կինը նախագահից հետո երկրորդ պաշտոնում:
Կազելատին ծնվել է 1946-ին, «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ է: Նա համարվում է «Բերլուսկոնիի երկաթե աջակիցը»: Իտալիայի պատգամավորների պալատի նախագահ է ընտրվել «5 աստղերի շարժում» կուսակցության անդամ Ռոբերտո Ֆիկոն: