Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ռուսաստանի գլխավոր շտաբը խոսել է ապագայի պատերազմների մասին

Ռուսաստանի գլխավոր շտաբը խոսել է ապագայի պատերազմների մասին
25.03.2018 | 11:01

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը խոսել է մոտ հեռանկարների պատերազմական միջոցների մասին: Գերասիմովի խոսքով`արդեն մոտ ապագայում պետք է ակնկալել լազերային, տիեզերական և ռոբոտային տեխնոլոգիաների մարտական օգտագործումը` նշելով, որ հատուկ դեր կխաղա հաղորդակցության, հետախուզության և նավագնացության համակարգերի առկայությունը:

«Անկասկած, յուրաքանչյուր ռազմական հակամարտություն ունի իր առանձնահատկությունները: Ապագայի հակամարտությունների հիմնական առանձնահատկությունը կլինի բարձր ճշգրտության և զենքի այլ նոր տեսակների, այդ թվում `ռոբոտների լայն տարածումը»,- նշել է գլխավոր շտաբի պետը:
Վալերի Գերասիմովը շեշտել է, որ ապագա հակամարտությունները շատ այլ սցենարներ ունեն, և երկրի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն դրանցից յուրաքանչյուրին: Նրա խոսքով՝ դրան կարելի է հասնել զինված ուժերի հավասարակշռված բարելավման և արդիականացման, ժամանակակից ռազմական տեխնիկայի զարգացման միջոցով:

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ