Վրաստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն գնահատում է ԱՄՆ-ի բյուջեի մասին օրենքում փոփոխությունը և Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ավելացումը և համարում վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ:
Ջանելիձեի խոսքով` այդ գործողությունը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների իրավական գնահատականն է և կարևոր է Վրաստանի կողմից տարվող չճանաչման քաղաքականության գործում: Նախարարը կարևոր է համարել, որ 2018-ի Բյուջեի մասին օրենքը մեծացնում է Վրաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը, որը մեծապես կօգտագործվի պաշտպանունակության ամրապնդման համար: