Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում օրհնել է մանուկներին

Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում օրհնել է մանուկներին
25.03.2018 | 23:28

Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը` Ծաղկազարդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը տարիներ առաջ հռչակել է իբրև մանուկների օրհնության օր:

Այսօր ավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի առջև տեղի է ունեցել Անդաստանի արարողություն, հոգևոր դասն օրհնել է աշխարհի չորս կողմերը: Նորին Սրբությունը տոնի առիթով իր օրհնությունն է բաշխել ներկա մանուկներին: Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը մանուկներին խաչեր է ընծայել, ներկա ժողովրդին բաժանվել են ուռենու օրհնված ճյուղերը:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ