Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գերմանիայում ձերբակալվել է Կատալոնիայի առաջնորդ Պուչդեմոնը

Գերմանիայում ձերբակալվել է Կատալոնիայի առաջնորդ Պուչդեմոնը
25.03.2018 | 23:28

Գերմանիայում ոստիկանները ձերբակալել են Կատալոնիայի անկախականների առաջնորդ Կառլես Պուչդեմոնին, որ փորձել է Գերմանիա մուտք գործել Դանիայից: Նրա փաստաբան Ժաումե Ալոնսո-Կուվիլասի փոխանցմամբ, Պուչդեմոնը մտադիր էր մեկնել Բելգիա, որտեղ ապաստանել է անցյալ տարվա հոկտեմբերից, երբ Կատալոնիայում Իսպանիայի կողմից ապօրինի ճանաչված անկախության հանրաքվե եղավ, Մադրիդը սպառնաց կալանավորել Կատալոնիայի անջատականներին: Իսպանիայում Պուչդեմոնին ներկայացրել են ապստամբության և անջատական ակտիվություն նախաձեռնելու մեղադրանք: Այդ հոդվածով մեղավոր ճանաչվելու դեպքում Պուչդեմոնը կարող է դատապարտվել մինչև 25 տարվա ազատազրկման: Մարտի 23-ին՝ երբ Պուչդեմոնը գտնվել է Ֆինլանդիայում, Իսպանիայի գերագույն դատարանը արձակել է նրան ձերբակալելու նոր միջազգային հրամանագիր: Նմանօրինակ հրամանագրեր են արձակվել Կատալոնիայի ևս 5 անջատական ակտիվիստների նկատմամբ:


«Ճնշված ժողովուրդների պաշտպանության միջազգային միության» գերմանական վարչությունը կոչ է անում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին չարտահանձնել Իսպանիային: Միության տնօրեն ՈՒլրիխ Դելիուսի կարծիքով՝ կատալոնացի գործիչների՝ հանցագործների վերածելը չի օգնի կարգավորել իսպանական մարզի ճգնաժամը, այլ միայն կխորացնի ստեղծված իրավիճակը: «Գերմանիան չպետք է շարժվի իսպանական կառավարության հրամաններով, որը ոչինչ չի անում կատալոնական խնդրի քաղաքական լուծում գտնելու համար, այլ միայն դատավորներին հանձնարարում է անկախության կողմնակիցներին բանտ ուղարկել»,- հայտարարել է իրավապաշտպանը:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ