Թուրքմենստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելի կհզորացնեն նախագահի դիրքը: Ընտրողները կարող են քվեարկել երեք կուսակցությունների, անկախ համարվող փոքր թվով թեկնածուների օգտին:
Վերլուծաբանների փոխանցմամբ, բոլոր թեկնածուները հավատարիմ են նախագահ Գուրբանկուլի Բերդիմուհամեդովին: Թեկնածուներից մեկը նախագահի 36-ամյա որդին է՝ Սերդար Բերդիմուհամեդովը: Նա համարվում է իշխանությունը ստանձնելու հիմնական հավակնորդը: Ընտրատեղամասերում քաղաքացիներին դիմավորել են ուտեստներով, ազգային երգերով և պարերով: Հունվարին Freedom House -ը հրապարակել է զեկույց, որով Թուրքմենստանը մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների առումով աշխարհի վատթարագույն 12 պետությունների ցանկում է: