Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կեմերովոյում առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 37-ի

Կեմերովոյում առևտրի կենտրոնում հրդեհի զոհերի թիվը հասել է 37-ի
26.03.2018 | 14:11

Կեմերովոյում "Зимняя вишня" առևտրի և զվարճանքի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, 37 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել։
Մոտ 70 մարդ, այդ թվում՝ 40 երեխա, համարվում է անհետ կորած։ Հրդեհը, ենթադրաբար, սկսվել է երեխաների ակտիվ խաղերի համար կենտրոնում գործող սրահում։ Ստույգ պատճառը հայտնի չէ։

Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ողբերգության մասին՝ հայտնելով, որ փրկարարները և հրշեջները հրդեհված համալիրից դուրս են հանել 20 մարդու։ Հրդեհին հարող տարածքից տարհանվել է մոտ 100 մարդ։

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ