Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարիա Զախարովան անակնկալ է խոստացել Մեծ Բրիտանիային

Մարիա Զախարովան անակնկալ է խոստացել Մեծ Բրիտանիային
26.03.2018 | 14:14

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիտանական իշխանություններին անակնկալ է խոստացել` «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Воскресный вечер с Владимиром Соловьевым» հաղորդման ժամանակ նա ասել է` ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայի գործողությունները վկայում են, որ իշխանություններն անցել են «համաշխարհային մասշտաբի սև փիարի» կոնցեպտի:

Նա կարծում է, որ Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավը վատ է մշակված: «Մենք անակնկալ ունենք բոլոր նրանց համար, ովքեր կամ խիղճ ունեն, կամ համարձակություն համեմատելու, ինչ-որ կերպ զուգահեռներ տանելու Ռուսաստանի և Երրորդ ռեյխի միջև»,- հավելել է Զախարովան:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ