Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ավստրիայի կանցլերը կոչ է արել դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Ավստրիայի կանցլերը կոչ է արել դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները
26.03.2018 | 14:15

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Եվրամիությանը կոչ է արել դադարեցնել ԵՄ մուտք գործելու հարցով Անկարայի հետ բանակցությունները Աֆրինում Թուրքիայի գործողությունների պատճառով։

«Հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնական արժեքների պարբերաբար խախտումները, հաշվի առնելով կոպենհագենյան չափանիշներն անտեսելը (որոնք անհրաժեշտ են ԵՄ մուտք գործելու համար), ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն»,- Welt պարբերականին հայտարարել է Կուրցը։ Նա ընդգծել է, որ Թուրքիան նախկինի պես «ԵՄ ռազմավարական կարևոր գործընկեր է» համարվում, որի հետ պետք է համագործակցել «հարևանության հայեցակարգի շրջանակում»։

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ