ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵՄ երկրների պահվածքը Սկրիպալի գործում կապել է Բրեկզիթի հետ: Facebook-ի իր էջում նա գրել է. «Երբ Լոնդոնը դուրս գա ԵՄ-ից, նրան այլևս որևէ պարտականություն չի կապի արտաքին քաղաքականության շրջանակներում:
Կցանկանա՝ կսկսի մտերմանալու խաղը, կցանկանա՝ կհեռանա: Իսկ ահա ԵՄ-ում մնացած երկրներն այդպես էլ կապված կմնան ժամանակին բրիտանացիների պարտադրած հակառուսական համերաշխությանը: Մեկը՝ նրանց բոլորին և բոլորը՝ մեկի տակ. սա է Լոնդոնի` Բրյուսելին նվիրած նոր կարգախոսը»: