Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ նախկին նախագահ Քարթերը նշել է Թրամփի ամենավատ սխալներից մեկը

ԱՄՆ նախկին նախագահ Քարթերը նշել է Թրամփի ամենավատ սխալներից մեկը
27.03.2018 | 13:30

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Ջոն Բոլթոնի՝ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական նշանակվելը համարում է Սպիտակ տան ամենավատ սխալներից մեկը։ 93-ամյա Քարթերի կարծիքով՝ Բոլթոնը «մարտնչող գործիչ է», իսկ նրա նշանակումն «ԱՄՆ-ի համար աղետ է»։


«Հնարավոր է, ամենավատ սխալներից մեկը, որ նախագահ Թրամփը գործել է այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո, Ջոն Բոլթոնին աշխատանքի ընդունելն է։ Մարդու, որ երկար ժամանակ կողմ էր Հյուսիսային Կորեայի հետ պատերազմին և նույնիսկ Իրանի վրա հարձակվելուն։ Նա գլխավոր գործիչներից էր, ովքեր մտածեցին Իրաք ներխուժելու մասին»,- հայտարարել է Քարթերը։

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ