Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նալբանդյան․ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Կրակովի պայմանավորվածությունը

Նալբանդյան․ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Կրակովի պայմանավորվածությունը
27.03.2018 | 22:37

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հունվարին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը: Նա հորդորեց Բաքվին վերադարձնել կառուցողական դաշտ․ «Վերջին հանդիպմանը, որ Կրակովում էր, եռանախագահողների առաջարկությամբ մենք համաձայնություն ձեռք բերեցինք ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները: Այդ մասին հայտարարեցին եռանախագահող երկրները և Հայաստանը, մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվում է որևէ հղում կատարել այդ պայմանավորվածությանը և իրականացնել»:

«Մեր մայրաքաղաք Երևանը, որի 2800-ամյակն ենք այս տարի նշում, ասացին, որ Ադրբեջանի պատմական տարածքն է: Կամ Հայաստանի այլ շրջանները... Այն կրեատիվությունն է, որ իրենք մշտապես սպառնում են ուժ կիրառել: Գուցե իրենք այսպիսի նոր հնարք են գտել՝ բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահող երկրների առաջարկներից՝ ամենաբարձր մակարդակով: Ինչու են հրաժարվում եռանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարություններում պարունակվող սկզբունքներից, հայտնի առաջարկություններից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն»,- նշեց Նալբանդյանը:
Ասուլիսում ուշագրավ հայտարարություն արեց Լյուքսեմբուրգի ԱԳ և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը՝ նշելով, թե ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ պայմանավորվելու առումով Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում, և եթե շարունակի, «օրը կգա և վիզաները կազատականացվեն»:


Ասելբոռնը մանրամասնեց, թե ինչ ի նկատի ունի՝ ասելով «ճիշտ ուղի»․ Հայաստանը բավականին ջանքեր է գործադրում իրավական երկիր դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ հավելելով․«Իհարկե, դեռևս պետք է ջանքեր գործադրվեն»:
Ասելբոռնը լրագրողների հետ ևս մեկ անգամ շփվեց օրվա երկորրդ կեսին՝ Երևանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի գրասենյակի բացմանը՝ հայտարարելով, որ Հայաստանը շատ կարևոր երկիր է Եվրամիության համար:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ