ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուս դիվանագետներին վտարող երկրների թիվը հասել է 22-ի

Ռուս դիվանագետներին վտարող երկրների թիվը հասել է 22-ի
27.03.2018 | 22:43

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն ասել է, որ Սոլսբերիում Սկրիպալների թունավորումը սթափեցրել է բազմաթիվ երկրների կառավարություններին, որ այլևս չեն կարող աչք փակել Մոսկվայի արարքների վրա:


Աշխարհը վերջապես հասկացել է, թե ում հետ գործ ունի: Ռուսաստանը հատել է մի սահման, որը չէր կարելի անցնել: Եվ հիմա աշխարհի տարբեր երկրներից արտաքսում են ռուս դիվանագետներին: «Դա սխալն ուղղելու ցանկություն է, ասել՝ Ռուսաստան, հերիք է, վերջ»,- նշել է Ջոնսոնը: Արդեն 22 պետություն է ընդունել ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում: Բրիտանիան 23 դիվանագետ է վտարել, Կանադան՝ 4, ևս 3-ին աշխատանքի տեղավորելու դիմումները մերժվել են: ՈՒկրաինան՝ 23, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը՝ 4-ական, Չեխիան և Լիտվան՝ 3-ական, Իսպանիան, Հոլանդիան, Դանիան, Իտալիան, Ալբանիան, Ավստրալիան՝ 2-ական, Հունգարիան, Շվեդիան, Խորվաթիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Էստոնիան, Լատվիան, Մակեդոնիան՝ 1-ական: ԱՄՆ-ը հայտարարել է 60 դիվանագետի վտարելու մասին, 12-ը ՄԱԿ-ում հավատարմագրված դիվանագետներ են: Իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին․«Երբ այդպիսի լրտեսական մարտավարություն ես տեսնում այստեղ՝ ճիշտ ՄԱԿ-ի սրտում, չես կարող հանդուրժել: Եվ խոսքը միայն մեր մասին չէ, մեծ թվով երկրներ են հայտարարում, որ այդօրինակ գործունեությունը պետք է դադարեցվի: Այդպիսի բան մենք ուրիշ տեղերում չենք անում, և չենք կարող հանդուրժել: Դժբախտաբար, այսօր Ռուսաստանը պատասխանատվության է ենթարկվում շատ բաների համար, և պահն է, որ նրանք զգաստանան»:

Վտարումների մասին խոսել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը․«Ստանալով լուրը, ես անմիջապես իմ վճռական բողոքն եմ հայտնել ԱՄՆ անօրինական որոշման համար: Ես ընդգծում եմ, որ առայսօր չկա լոկ մեկ փաստ, որը կապացուցեր Ռուսաստանի առնչությունը Սկրիպալների թունավորման գործին կամ միջամտությունն այդ գործով տարվող հետաքննությանը»: Ռուսաստանը կտրականապես հերքում է կապը թունավորման հետ: Մոսկվան հայտարարել է, որ առաջիկա օրերին կընդունի համարժեք հայելային պատասխան իր դիվանագետներին արտաքսած յուրաքանչյուր պետության նկատմամբ: «Անպայման կպատասխանենք: Չկասկածեք, որովհետև նման լկտիություն ոչ ոք չի հանուրժում»,- ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ