Ռուսաստանն անպայման կպատասխանի Արևմուտքի երկրների «լկտիությանը», որ արտաքսել են ռուս դիվանագետներին Ռուսաստանի գլխավոր հետախուզության վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կպատասխանենք, մի կասկածեք, այդպիսի լկտիությունը տանել, իհարկե, ոչ մեկը չի ցանկանում, և մենք չենք կարող դա անել»,- լրագրողներին ասել է Լավրովը։