ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պեկինում հանդիպել են Չինաստանի նախագահը և Հյուսիսային Կորեայի ղեկավարը

Պեկինում հանդիպել են Չինաստանի նախագահը և Հյուսիսային Կորեայի ղեկավարը
28.03.2018 | 15:56

Պեկինում հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Յոնգ ՈՒնը: Սա նրա առաջին արտերկրյա այցն է պաշտոնն ստանձնելուց ի վեր: Չինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նա հայտնել է Չինաստանի նախագահին, որ «պատրաստ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Կիմ Յոնգ ՈՒնը ցանկանում է դուրս գալ մեկուսացումից և վերացնել ծանր պատժամիջոցները, որոնք սահմանել են արևմտյան երկրները՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների և միջուկային փորձարկումների:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ