ՆԱՏՕ-ն ևս ռուս դիվանագետների է արտաքսում՝ ի պատասխան Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 7 դիվանագետի է արտաքսելու ռուսական առաքելությունից և մերժելու է ևս 3-ի հավատարմագրումը՝ 30-հոգանոց ռուսական առաքելությունը հասցնելով 20-ի:
ՆԱՏՕ-ն ռուս դիվանագետների էր արտաքսել նաև Ղրիմի բռնակցումից հետո: Վերջին երեք տարիներին ռուսական առաքելությունը Հյուսիսատլանտյան դաշինքում գրեթե կրկնակի կկրճատվի: