ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարել է, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորումը՝ գաղտնի գործողություններով և կասկած սերմանելով, թե ով է մեղավոր, Արևմուտքը բաժանելու Կրեմլի ռազմավարության մի մասն է: Մաթիսի պնդմամբ, նման գաղտնի գործողություններ Ռուսաստանը կատարել է նաև 2016-ին՝ փորձելով ազդել ամերիկյան նախագահական ընտրությունների վրա: