Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: Նշելով, որ Արմեն Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը՝ նախագահը մաղթել է քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նոր հաջողություններ: