ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Զիմնյայա վիշնյայի» տնօրենը վստահ է՝ առևտրի կենտրոնի հրդեհի պատճառը հրկիզումն էր

«Զիմնյայա վիշնյայի» տնօրենը վստահ է՝ առևտրի կենտրոնի հրդեհի պատճառը հրկիզումն էր
28.03.2018 | 16:04

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի տնօրեն Նադեժդա Սուդենոկը դատարանի դահլիճում ասել է, որ 64 մարդու կյանք խլած կրակի բռնկման պատճառը հրկիզումն է եղել: Նրա խոսքով՝ կենտրոնի աշխատակցուհին, որն աշխատելիս է եղել ատրակցիոններից մեկի մոտ, բռնկումից առաջ պայթյունի ձայն է լսել, որից հետո նրա կողքին «կրակի սյուն» է բարձրացել: «Եթե հրդեհ բռնկվեր, ծուխ կլիներ ինչ-որ տեղից: Կրակի սյուն է եղել: Հետևաբար, կարծում եմ, որ դա հրդեհում է եղել, թե ում կողմից՝ չգիտեմ»,- ասել է Սուդենոկը:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ