ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ պետդեպարտամենտ. Ռուսաստանը պետք է խոստովանի, որ թունավորել է Սկրիպալին

ԱՄՆ պետդեպարտամենտ. Ռուսաստանը պետք է խոստովանի, որ թունավորել է Սկրիպալին
28.03.2018 | 16:05

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների կարգավորման համար հարկավոր է, որ Ռուսաստանը խոստովանի բրիտանական Սոլսբերիում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ պատասխանատու լինելը:


«Ռուսաստանի կառավարության հետ երկխոսության համար դուռը բաց է, բայց եթե Ռուսաստանն ուզում է կարգավորել հարաբերությունները, պետք է նախ և առաջ ստանձնի հարձակման պատասխանատվությունն ու վերջ տա ոչ խելամիտ, ագրեսիվ վարքին»,-ընդգծել է Նոյերթը:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ