ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սի Ցզինպինն ընդունել է Կիմ Չեն Ինի հրավերը

Սի Ցզինպինն ընդունել է Կիմ Չեն Ինի հրավերը
28.03.2018 | 16:06

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը Չինաստան այցի ընթացքում հրավիրել է Սի Ցզինպինին պաշտոնական այցով մեկնել իր երկիր: Չինաստանի նախագահն ընդունել է հրավերը: Չինաստանի ղեկավարի վերջին այցը ԿԺԴՀ 2005-ին էր` Փհենյան է այցելել նախագահ Հու Ցզինթաոն: Կիմ Չեն Ինը Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ նաև նշել է, որ Չինաստան այցելությունը, որը դարձել է ԿԺԴՀ նախագահի դերում իր առաջին օտարերկրյա այցը, «սրբազան պարտավորություն» էր: Նա նշել է, որ բարձր է գնահատում ԿԺԴՀ-ի և Չինաստանի հարաբերությունները, որոնք «խոր պատմություն ունեն»:

Նրանք միմյանց հավերժ բարեկամության խոստումներ են տվել: Երկուսն էլ ձգտում են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: Հարավային Կորեան ուրախությամբ է ընդունել հայտարարությունը: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կնոջ հետ մարտի 25-28-ին այցելել է Չինաստան, որ անձամբ շնորհավորի Սի Ցզինպինին նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ