ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվայում հանրահավաքի ժամանակ պահանջել են Պուտինի հրաժարականը

Մոսկվայում հանրահավաքի ժամանակ պահանջել են Պուտինի հրաժարականը
28.03.2018 | 16:17

Ռուսաստանի շատ քաղաքներում հանրահավաքներ են տեղի ունենում, որտեղ մարդիկ հավաքվում են՝ Կեմերովոյի ողբերգության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Նման ակցիա է տեղի ունեցել նաև Մոսկվայում՝ Պուշկինի հրապարակում։

Նախապես ծրագրվել էր, որ ակցիան միայն հարգանքի տուրք կլինի զոհերի հիշատակին, սակայն այնտեղ գտնվողները սկսեցին դժգոհել իշխանությունից։ Հավաքվածները սկսել են պահանջել Վլադիմիր Պուտինի և Տուլեևի (Աման Տուլեեև-Կեմերովոյի նահանգապետը) հրաժարականը, և վանկարկել՝ «Կեմերովո, մենք քեզ հետ ենք», «Երեխաներին սպանողները Կրեմլում տեղ չունեն»։ Նման տրամադրություններ են տիրել նաև Սանկտ Պետերբուրգում ակցիայի ժամանակ։

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ