ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին
28.03.2018 | 22:40

Պետության պահանջներն ու ակնկալիքները հայ գիտնականներից շատ մեծ են` զգուշացրել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 2017-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովում՝ նշելով, որ գիտնականների հետ հանդիպումները շարունակվելու են։ Սերժ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում:


Ի տարբերություն տարիներ առաջ և հատկապես 2008-2009-ին գիտնականների ելույթների, որ հանգում էին մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայությանն, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել, ինչի մասին խոսվում էր դեռևս 6-7 տարի առաջ:


«Այս մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար»,- նշել է նախագահը և ընդգծել, որ պետությունը շարունակում է մնալ նույն համոզման՝ եղած միջոցներով պետք է կարողանալ հասնել առավելագույն արդյունքի:
Ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ կտրամադրվեն հավելյալ միջոցներ: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ցանկացած իրատեսական, հիմնավորված ծրագրի համար պետությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է միջոցներ գտնել: Նրա խոսքով՝ պետության միջոցների արդյունավետ օգտագործմամբ առավելագույն արդյունքի հասնելու մոտեցումը վերաբերում է անխտիր բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բանակին, անվտանգությանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ պարբերաբար արծարծվող՝ տեսական և կիրառական գիտության հարցերը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում են: Դա հավերժական հարց է, որը քննարկվում է բոլոր երկրներում, և պետք է գտնել հավասարակշռված մոտեցում, որը թույլ կտա արդարացնել պետության և հասարակության ակնկալիքները: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել գիտության զարգացման և հեռանկարային ծրագրերի հետ կապված խնդիրներով մտահոգ գիտնականների հետ առանձին հանդիպել և քննարկել հնարավոր լուծումները: Նախագահը կարևորել է գիտության ասպարեզում սերնդափոխության խնդրի լուծումը: «Մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, և գիտությունը Հայաստանում մշտապես պահանջված է: ՈՒրեմն և դուք, և ձեզնից հետո եկողները շատ մեծ գործ ունեք անելու: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ