ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի նախագահը ժամանել է Բաքու

Իրանի նախագահը ժամանել է Բաքու
28.03.2018 | 22:43

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Բաքու: Այցի ընթացքում նախատեսված են էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, Կասպիցի կարգավիճակի շուրջ քննարկումներ: Նախատեսված է երկկողմ համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրում: Հասան Ռոհանին Բաքու է ժամանել Աշգաբադից, որտեղ բանակցություններ է վարել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ