ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին

Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփին
28.03.2018 | 22:45

Մարտի 28-ին Կրեմլի խոսնակն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, չնայած Արևմուտքի կողմից ռուսաստանցի դիվանագետների զանգվածային արտաքսումներին:


«Դա կախված է ամերիկյան կողմից, ռուսական կողմը բաց է մնում: Պուտինը պատրաստ է, ռուսական կողմը պատրաստ է փոխշահավետ, փոխվստահելի հարաբերությունների բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ»` ասել է Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ