ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ-ն հարգանքի տուրք մատուցեց Աշոտ Նավասարդյանին

 ՀՀԿ-ն հարգանքի տուրք մատուցեց Աշոտ Նավասարդյանին
28.03.2018 | 22:47

Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է: Նա եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ: Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ 1990-ին հիմնել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Մահացել է 1997-ին:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ