«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իտալիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Իտալիայի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին
29.03.2018 | 14:19

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նրան մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ իր ակտիվ աշխատանքով նորանշանակ դեսպանը կնպաստի դարերի խորքից եկող հայ-իտալական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը: Սերժ Սարգսյանը և Վինչենցո դել Մոնակոն համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի հայ-իտալական միջպետական հարաբերությունները զարգանում են պատմական ամուր հիմքերի և երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա, սակայն հարաբերությունների զարգացման ներուժը և ակնկալիքները շատ ավելին են:


«Մեր խնդիրն է մշտապես բացահայտել այդ ներուժը, ավելացնել երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները, ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, սերտացնել մշակութային կապերը և հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: Վինչենցո դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը արդարացնելու վստահությունը և պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կնպաստի Իտալիայի վստահելի գործընկեր ու բարեկամ Հայաստանի հետ երկկողմ ու բազմակողմ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Դեսպանը դրվատանքով է խոսել Իտալիայի հայ համայնքի մասին, որը մեծապես նպաստում է երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի զարգացմանն ու պատմության ընթացքում մշտապես իր ուրույն ներդրումն է ունեցել հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ