Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ասել է, որ Բրատիսլավան խորհրդակցությունների նպատակով Ռուսաստանից հետ է կանչել իր դեսպանին: Դա դիվանագիտական քայլ է, որին վերջին 25 տարիների ընթացքում Սլովակիան չէր դիմել: Նա նաև ասել է, որ հետագա քայլերը կախված կլինեն Ռուսաստանի արձագանքից: Իրենց դեսպաններին Ռուսաստանից հետ են կանչել նաև Մալթան և Լյուքսեմբուրգը: