ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կատալոնիայում բանաձև են ընդունել Պուչդեմոնի «քաղաքական իրավունքների երաշխավորման» համար

Կատալոնիայում բանաձև են ընդունել Պուչդեմոնի «քաղաքական իրավունքների երաշխավորման» համար
29.03.2018 | 14:22

Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որը ճանաչում է ձերբակալված կատալոնցի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի՝ ինքնավար հանրակցության կառավարության ղեկավարի պաշտոնին հավակնելու իրավունքը: Բանաձևը պաշտպանել են «Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» և «Ժողովրդական միասնության թեկնածություն» անջատողական կուսակցությունների պատգամավորները. նրանք միասին բացարձակ մեծամասնություն ունեն ինքնավար հանրակցության օրենսդիր մարմնում:

Բանաձևը կոչ է անում Կատալոնիայի խորհրդարանին՝ «ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները»՝ երաշխավորելու քաղաքական գործիչների քաղաքական իրավունքները, այդ թվում՝ Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնին հաստատման ընթացակարգ անցնելու իրավունքը: Այն վերաբերում է Կառլես Պուչդեմոնին, որ ձերբակալվել է Գերմանիայում, Ժորդի Սանչեսին և Ժորդի Տուրուլին, որ Մադրիդի բանտում են: Երեքին էլ մեղադրանք է ներկայացված ապստամբության կազմակերպման համար: Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչներին ազատելու պահանջով:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ