ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը անհամբերությամբ սպասում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը

Թրամփը անհամբերությամբ սպասում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը
29.03.2018 | 14:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ սպասում է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը, սակայն չի կարողանում մեղմացնել ճնշումը և պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Թվիթերի իր էջում նա գրել է.
«Երկար տարիների և բազմաթիվ վարչակազմերի ընթացքում բոլորն ասել են, որ Կորեական թերակղզում խաղաղության և ապամիջուկայնացման որևէ հնարավորություն չկա: Այժմ մեծ հավանականություն կա, որ Կիմ Չեն Ինը կանի այն, ինչը ճիշտ է իր ժողովրդի և մարդկության համար: Ես անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»: Նա հաստատել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեղեկացրել է իրեն Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման մասին: «Միևնույն ժամանակ, ցավոք, անհրաժեշտ է պահպանել առավելագույն պատժամիջոցները և ճնշումը»,- հավելել է Թրամփը։

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ