Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որից հետո հայտարարվել է. «Անհրաժեշտ է անհապաղ հեռացնել ահաբեկիչներին Մանբիջից, այլապես Թուրքիան չի հրաժարվի այն արշավների նախաձեռնումից, որոնք արդեն իրականացվել են Սիրիայի այլ շրջաններում»: Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին, որ չի կատարել խոստումը քրդական ուժերին Մանբիջից դուրս բերելու մասին: