ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիմ Չեն Ինը ցանկանում է հանդիպել ՌԴ և ԱՄՆ իշխանությունների հետ

Կիմ Չեն Ինը ցանկանում է հանդիպել ՌԴ և ԱՄՆ իշխանությունների հետ
29.03.2018 | 14:24

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կորեայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Չինաստանի իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումների անցկացման հնարավորությունը: Հիմնվելով հյուսիսկորեական աղբյուրների ու պաշտոնական փաստաթղթերի վրա, Ճապոնիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել իր տարածքում հյուրընկալել աշխարհի առաջնորդների հանդիպումը:


Կրեմլից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ինի հանդիպում մոտ ժամանակներս ծրագրված չէ:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ