Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանգնեցրել է պապոմոբիլը և 12-ամյա Պիտերին նստեցրել իր կողքին։ Տղան տառապում է Դաունի համախտանիշով և հաղթահարել է լեյկեմիան։ Քահանայապետը համբուրել է երեխային և փուչիկ նվիրել։ CBS News-ը հաղորդում է, որ ԱՄՆ Օհայո նահանգում բնակվող տղան ընտանիքի հետ Հռոմ է եկել։ Երեխայի խոսքով՝ «լեյկեմիա» ախտորոշումն իրեն տրվել է 2 տարի առաջ, Պիտերին հաջողվել է հաղթել հիվանդությանը։