Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին առաջատար է նախագահական ընտրություններում` վկայում է երկրի տարածքում գտնվող մի շարք ընտրատեղամասերում ձայների նախնական հաշվարկը, հաղորդում է Youm7-ը։
Աբդել Ֆաթահ աս-Սիսին շրջանցում է իր մրցակցին՝ շատ ընտրատեղամասերում հավաքելով ձայների 90 տոկոսը։ Նախնական տվյալներով՝ նախագահի օգտին 9 միլիոն 200 հազար մարդ է քվեարկել, իսկ Մուստաֆա Մուսայի օգտին՝ 250 հազար մարդ։