ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով` ասել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Մեր կարծիքով՝ Եմենի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում գտնի։ Ռազմական լուծում գոյություն չունի»,- նշել է Իրանի նախագահը։ Ռոհանիի խոսքով՝ անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով։
«Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվոււմ։ Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պաշտպանությունը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»,- ասել է Իրանի նախագահը։