ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստան կայցելի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը

Հայաստան կայցելի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը
29.03.2018 | 17:01

Մարտի 30-31-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի hանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ