Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները համաձայնել են հանդիպել ապրիլի 27-ին՝ երկու երկրների սահմանին գտնվող Փհանմունջոն գյուղում:
Սա երկու պետությունների ղեկավարների երրորդ հանդիպումն է 1950-ականների կորեական պատերազմից հետո, որը կարող է նպաստել Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը: