ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պանոս Կամենոս. Մենք միասին կհաղթենք

Պանոս Կամենոս. Մենք միասին կհաղթենք
29.03.2018 | 22:42

Ներկայացված զինտեխնիկան կարևոր ու մեծ ներուժ էր` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը՝ խոսելով Երևանում անցկացվող «ArmHiTec 2018» ցուցահանդեսի մասին։ Նա ընդգծեց, որ իրենք հանդիպել են հայկական ընկերությունների, որոնց հետ կարող են անվտանգության ոլորտում համագործակցություն ունենալ։

«Հայաստանի և Հունաստանի պաշտպանության ոլորտի ընդհանուր ջանքերը կարող են հանգեցնել լավ փոխգործակցության։ Օրինակ, եթե մենք հայկական պրոդուկտ ունենք, որը կարող է արտադրվել Հունաստանում, կարող է ԵՄ և ՆԱՏՕ-ի սերտիֆիկատ ունենալ և այլ շուկաներ մտնել: Նույնը վերաբերում նաև հայկական կողմին, որը կարող է համագործակցել տարածաշրջանի շատ երկրների հետ։ Մենք միասին կհաղթենք։ Շատ գումարներ ենք ծախսել պաշտպանության արդյունաբերության վրա, և ժամանակն է, որ միասին արտադրենք, և ապագայում առաջ շարժվենք»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ