«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պանոս Կամենոս. Հունաստանն ու Հայաստանը պատրաստ են պաշտպանել անկախությունը

Պանոս Կամենոս. Հունաստանն ու Հայաստանը պատրաստ են պաշտպանել անկախությունը
29.03.2018 | 22:44

Բոլոր պայմանավորվածությունները, որ Աթենքում 2016-ի դեկտեմբերին ձեռք են բերվել, կատարվում են, ամեն տարի ռազմական փոխգործակցության մակարդակը ընդլայնվում է, ամփոփելով Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հետ առանձնազրույցը` լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու պետությունների հարևանությամբ ռազմաքաղաքական իրադարձությունները։

«Ներկայացվել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորելու մեր դիրքորոշումը»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, երկուստեք դատապարտվել է Թուրքիայի կողմից նախապայմանների կամ սպառնալիքների լեզվով խոսելը։ Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին։
Հունաստանի պաշտպանության նախարարն ընդգծեց, որ երկու երկրների զինված ուժերի համագործակցությունը բարձր մակարդակի է հասել։ «Անվտանգության համար պայքարում երկու երկրներն էլ բարձր մակարդակի վրա են գտնվում։ Հայաստանը և Հունաստանը նույն ընդհանուր անվտանգության մարտահրավերների առջև են կանգնած, որոնց դիմակայելու համար հզոր քաղաքական հաստատակամություն է պահանջվում»,- նշեց նա։

Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Կամենոսն ընդգծեց, որ հակամարտությունը պետք է հարթվի խաղաղ ճանապարհով։ «Մեր հարևանները պետք է հասկանան, որ Հունաստանն ու Հայաստանը ուզում են խաղաղության մեջ ապրել, բայց մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր անկախությունը»,- նշեց նա:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ