ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան ինքն իրեն հետ է մղում միջազգային հանրությունից

Թուրքիան ինքն իրեն հետ է մղում միջազգային հանրությունից
29.03.2018 | 22:44

Օսմանյան կայսրություն ձևավորելու Թուրքիայի երազանքը նրան ավելի է հեռացնում միջազգային հանրությունից, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը։

«Մենք ցանկանում ենք եվրոպական երկիր լինել՝ հարգելով միջազգային իրավունքը։ Մեր ցանկությունն է տեսնել, որ Թուրքիան մոտենում է եվրոպական արժեքներին, բայց, վախենամ, նախագահ Էրդողանի վերջին հայտարարությամբ և որոշումներով իրենց հին երազանքներից մեկը՝ մեծ Օսմանյան կայսրություն ձևավորելու ձգտումը, Թուրքիային միջազգային հանրությունից հեռու են հղում»,- նշեց Կամենոսը։


Նա ընդգծեց, որ Հունաստանը ցանկանում է խաղաղություն: «Մենք պետք է հիշեցնենք Թուրքիային, որ պատմության շատ պահերին, երբ իրենք թուրքական մեծ կայսրություն ունենալու նպատակ են ունեցել, նրանք տանուլ են տվել»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ