Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր

Լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր
30.03.2018 | 10:32

Բաթումում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Առաջին տեղը 8,5 միավորով միանձնյա զբաղեցրել է Իվան Սարիչը: Յոթ շախմատիստ հավաքել է ութ միավոր, լրացուցիչ գործակիցներով երկրորդ տեղը բաժին է հասել Ռադոսլավ Վոյտաչեկին, երրորդը` Սանան Սյուգիրովին: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց են տվել միանգամից երեք շախմատիստ` Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը: Նրանք հավաքել են 7,5-ական միավոր` լրացուցիչ ցուցանիշներով համապատասխանաբար գրավելով 16, 21, 25-րդ տեղերը:


Միաժամանակ տեղեկացնենք, որ Բեռլինում էլ օրերս ավարտվել է շախմատի թագի համար հավակնորդների մրցաշարը, որտեղ միանձնյա հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Ցավոք, մրցաշարն անհաջող ընթացք է ունեցել մեր Լևոն Արոնյանի համար, որն ունեցել է իր երկարամյա մարզական կարիերայի թերևս ամենավատ մասնակցությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ