ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. ՏԿՏՏՆ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. ՏԿՏՏՆ
30.03.2018 | 12:32

Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Մարտի 30-31-ին ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. կա ձնահյուսի վտանգ: Ռուսական կողմում կա կուտակված 49 մարդատար և 73 բեռնատար ավտոմեքենա:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ